ԿԳՄՍՆ-ում որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանց աշխատավարձերն են կրճատվել․ «Իրատես»
«Հայրենի կառավարության սուպերնախարարություններից մեկում՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, դեռ փորձում են հասկանալ՝ ով ում բարեկամն է:
Կրճատումների կամ, իշխանությունների բառով ասած, օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել, որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք էլ ստիպված համակերպվել են այլ վարչություն կամ բաժին տեղափոխվելու իրողության հետ:
«Մշակույթի նախարարության հիմնականում օժանդակ բաժինների կամ վարչությունների պետերին ու նրանց տեղակալներին առաջարկել են տեղափոխվել այլ վարչություն կամ բաժին: Հետաքրքիր է, որ պետերին առաջարկվել է շատ ավելի ցածր պաշտոն, քան նրանց տեղակալներին:
Վարչության պետերից երեքը, օրինակ, հրաժարվել են մնալ սուպերնախարարությունում սկսնակի կարգավիճակով, իսկ այն մարդիկ, որոնք համաձայնել են ու տեղափոխվել այլ վարչություն ու բաժին, աշխատավարձի հետ կապված խնդիր ունեն. նրանց աշխատավարձը կրճատվել է 5 տոկոսով, ինչն օրենքի խախտում է: Տարիներ ի վեր մարդիկ վերապատրաստվել, տարբեր դասընթացների են մասնակցել, որ չնչին տոկոսով ավելանա աշխատավարձը, այժմ պարզվում է, որ զրկվել են վաստակածից»,-ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ մշակույթի նախկին նախարարության բովանդակային վարչություններն ու գործակալությունները սպասում են օպտիմալացման երկրորդ փուլին. «Խոսակցություններ կան, թե գործակալությունները կարող են կոմիտեների վերածվել, ինչը բավական երկար գործընթաց է, կառավարությունը պետք է օրինագծով հանդես գա: Մտահոգիչն այն է, որ չգիտենք` կոմիտե դառնալուց հետո կմնա՞նք մեր աշխատատեղում, թե՞ ոչ: Օրենքի համաձայն՝ կոմիտեները կարող են ձևավորվել բոլորովին նոր հենքի վրա, նոր մարդկանցով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: