Քաղաքական

10.09.2019 10:51


«Թե ինչպես եմ հասել Հայաստան, դա մի առանձին դետեկտիվ պատմություն է». Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած Վիտալի Շիշկին (տեսանյութ)

«Թե ինչպես եմ հասել Հայաստան, դա մի առանձին դետեկտիվ պատմություն է». Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած Վիտալի Շիշկին (տեսանյութ)

Օրերս հաղորդվել էր, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Նախօրեին Վիտալի Շիշկինն իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է եկել Հայաստան, ինչպես նաև իր ապագա պլանների մասին:

Մասնավորապես նա ընդգծել է, որ անձամբ Լենինն է ժամանակին ասել, որ «Ռուսաստանում հեղափոխություն անելու համար մարդ պետք է առնվազն երկրի սահմաններից դուրս գտնվի»:

«Ես շնորհակալ եմ «Մեմորիալ»-ին (իրավապաշտպան կենտրոն-tert.am), որ նրանք դիմել են Հայաստանին՝ Միգրացիոն ծառայությանը՝ ինձ փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցով»,-ասել է նա՝ հավելելով, որ թե ինչպես է հասել Հայաստան, «դա մի առանձին դետեկտիվ պատմություն է»:

«Ես արտասահմանյան անձնագիր չունեի, ինձ ՌԴ-ում դա ոչ ոք չէր պատրաստվում տալ, և ես կարողացա մեկնել այնպես, որ իմ գնալուց հետո 12 ժամ անց ռուսական դատարանն արդեն վճիռ էր կայացրել իմ տեղաշարժն արգելելու, Կալուգայի մարզից դուրս որևէ տեղ չգնալու մասին: Դուրս գալու արգելք, արտասահմանյան անձնագիր ստանալու արգելք: Եվ բառացիորեն 13 ժամ անց ինձ սկսեցին ման գալ արդեն ոստիկանությունում: Իհարկե, բոլոր այդ արգելքներն ու դատարանների վճիռները ես բողոքարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եվ հիմա սպասում եմ արդյունքներին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Վիտալի Շիշկինը:

Վիտալի Շիշկինի ֆեյսբուքյան էջի տեղեկությունների համաձայն՝ վերջինս հանդիսանում է «Քաղբանտարկյալների երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամ»-ի և «Ո՛չ ապօրինություններին, խոշտանգումներին և ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախագահը: Վիտալի Շուշկինը կալանավորված է եղել 2015 թվականի փետրվարի 13-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելության և թշնամանքի սերմանմանն ուղղված գործողությունների» մեղադրանքներով: Նշենք, որ Շիշկինը հակակառավարական ցույցերի է մասնակցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Մոլդովայում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը