Մայրաքաղաքի բնակիչը սեփական մաշկի վրա է զգում «հուսահատության գազելների և մահաբեր վերելակների» կայուն ներկայությունն իր առօրյայում. «Իրատես»
«Աղբի կույտերն ամեն վայրկյան ոչ միայն վկայում են չկայացած ու գործից անտեղյակ քաղաքային իշխանության մասին, այլև հասարակությանը հերթական անգամ ապացուցում, թե որքան սխալ ընտրություն է արվել:
Ավելին՝ Փաշինյանն անձամբ է սեփական ֆեյսբուքյան էջով տեղեկացնում, թե քանի աղբաման ու քանի մեքենա է քաղաքապետարանը Երևան բերել, բայց մայրաքաղաքն էլի շարունակում է մնալ կեղտի ու գարշահոտության մեջ:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը գովերգի Մարությանի «կառավարելու հրաշալի հատկությունները», մայրաքաղաքի բնակիչը սեփական մաշկի վրա է զգում «հուսահատության գազելների և մահաբեր վերելակների» կայուն ներկայությունն իր առօրյայում, որին գումարվել են աղբով ծանրաբեռնված մայթերը, ոռոգում չտեսած ու կրակի երախում հայտնված կանաչ տարածքները: Այ, սա բացառելու համար իրոք կառավարելու հրաշալի հատկություններ պետք է ունենալ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: