Վարչապետի դիրքորոշման հետ «Իմ քայլը» համաձայն է․ Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցնում է՝ Ամուլսարի հանքի շահագործման որոշումն իրենց տիրույթում չէ, բայց որպես քաղաքական թիմ ունեն իրենց դիրքորոշումը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նաև կարևորեց որպես իրավական պետություն գործելը։
«Այս փուլում խոսքը գնում է ոչ թե հանքի շահագործման, այլ շինարարական աշխատանքների մասին։ Ընդ որում, ընդգծվեց, որ անգամ եթե շինարարական աշխատանքների որևէ խախտում, շեղում լինի իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում խնդիրները չկարգավորվեն, ապա հանքի շահագործումը կարգելվի։ Այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է»,-ասաց Մակունցը։
Ինչ վերաբերում է հարցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում մարդիկ կան, որոնք դեմ էին հանքի շահագործմանը, Մակունցը տեղեկացրեց, որ խմբակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցել է քննարկում՝ կապված Ամուլսարի հետ։
«Քննարկումը եղել է վարչապետի ուղիղ եթերի ժամանակ հայտարարած մտքի տրամաբանության մեջ։ Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։
Հարցին, եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը, ապա ուժ կիրառվելո՞ւ է, Մակունցը պատասխանեց՝ հորդորելով սպասել իրավիճակի կոնկրետացման։
Վարչապետի դիրքորոշման հետ «Իմ քայլը» համաձայն է․ Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցնում է՝ Ամուլսարի հանքի շահագործման որոշումն իրենց տիրույթում չէ, բայց որպես քաղաքական թիմ ունեն իրենց դիրքորոշումը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նաև կարևորեց որպես իրավական պետություն գործելը։
Ինչ վերաբերում է հարցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում մարդիկ կան, որոնք դեմ էին հանքի շահագործմանը, Մակունցը տեղեկացրեց, որ խմբակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցել է քննարկում՝ կապված Ամուլսարի հետ։
«Քննարկումը եղել է վարչապետի ուղիղ եթերի ժամանակ հայտարարած մտքի տրամաբանության մեջ։ Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։
Հարցին, եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը, ապա ուժ կիրառվելո՞ւ է, Մակունցը պատասխանեց՝ հորդորելով սպասել իրավիճակի կոնկրետացման։
Աղբյուրը՝ tert.am