Լրահոս

09.09.2019 15:40


84-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին և կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

84-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին և կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ Շիրակի մարզի գյուղերից մեկից Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել 84-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու պարանոցի մի մասը կտրված է եղել։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ծերունին ցանկացել է կյանքին վերջ տալ և ինքն է դանակով կտրել պարանոցը։ Նրա ազգականներից մեկը տեսել է ու անմիջապես տեղեկացրել հարևաններին ու բարեկամներին, որոնք էլ արնաքամ ծերունուն հասցրել են հիվանդանոց։

Իրավապահները պարզում են` ինչու է տղամարդն այդ քայլին դիմել։ Այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։

Այս խորագրի վերջին նյութերը