Լրահոս

09.09.2019 14:55


«ՎԵՏՕ» շարժման անդամները հերթապահելու են Սորոսի գրասենյակի դիմաց (տեսանյութ)

«ՎԵՏՕ» շարժման անդամները հերթապահելու են Սորոսի գրասենյակի դիմաց (տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօրվանից ամեն աշխատանքային օր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, հերթապահելու են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում այնտեղ։ Այս մասին այսօր տեղեկացրեց շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Այս գրասենյակից դուրս են գալիս և ներս են մտնում այն մարդիկ, ովքեր գրանտի դիմաց ծախում են իրենց հայրենիքը։ Այս պահից սկսած՝ պերմանենտ ակցիա ենք սկսում։ Աշխատանքային ժամերին գալու ենք այստեղ, նկարելու ենք այն մարդկանց, ովքեր մտնում են այս գրասենյակ։ Մենք գտնում ենք, որ բոլորը պետք է դեմքերով իմանան այն մարդկանց, որոնք այս գրասենյակից «փող կպցնելով» վաճառում են մեր հայրենիքը»,-ասաց Մալյանը:

«Ժողովուրդը պետք է իմանա իր դավաճաններին՝ անուն առ անուն։ Մենք գիտենք նրանց, ուզում ենք՝ դուք էլ տականքին ճանաչեք։ Ինձ թվում է՝ լավ բան ենք նախաձեռնել։ Մենք ցույց ենք տալիս այն տականքներին, որոնք երկու կոպեկի դիմաց ծախում են մեր հայրենիքը»,-նշեց Նարեկ Մալյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը