Նախագահ Քոչարյանը ենթակա չէ քրեական հետապնդման, նա քաղաքական բանտարկյալ է. Վահե Եփրիկյան
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քոչարյանի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ինչպես մենք բոլորս ականատես ենք եղել վերջին մեկ տարվա ընթացքում, ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Մոտ մեկ տարի այս գործով տեղի ունեցող իրավախայտառակության մասին առավել քան փաստարկված, բազմաթիվ անձինք` փաստաբաններ, ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, միջազզգային մարմիններ նշել են, փաստել են այդ հանգամանքը եւ հորդորել են դադարեցնել այդ ապօրինությունները, որոնք իրականացվում են նախագահի նկատմամբ, սակայն դատարանները աչք են փակել այդ ամենի վրա, արհամարհում են օրենքը եւ մեր օրինական պահանջը համարում են որպես սուբյեկտիվ ընկալում, ուղղակի կարծիք:
Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ն վերահաստատեց մեր դիրքորոշումներն ու պնդումները: ՍԴ-ն, լինելով բարձրագույն դատական ատյան, եւս մեկ անգամ վերահաստատեց, որ քրեական հետապնդումն առհասարակ նախագահ Քոչարյանի նկատմամբ անթույլատրելի է: Այստեղից կարելի է կատարել մեկ հետեւություն՝ 2018 թվականի հուլիս ամսին դեռեւս, երբ նախագահ Քոչարյանին ապօրինաբար շնորհվեց մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դա օրենքի տրամաբանությունից դուրս էր: Նախագահ Քոչարյանը ենթակա չէ քրեական հետապնդման, ի՞նչ խոսք կարող է գնալ նման պայմաններում վերջինիս կալանավորման մասին, խնդիրը այն չէ, որ Քոչարյանն անձեռնմխելի է Սահմանադրության ուժով եւ հենց միայն այդ պատճառով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը նրա նկատմամբ եւ ժամ առաջ պետք է հայտնվի ազատության մեջ: Խնդիրն այն է, որ ավելի քան մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում որեւէ կերպ որեւէ հիմնավորող հանգամանք, փաստ այդպես էլ չի ներկայացվել եւ այժմ հրապարակային դատավարություն է սկսվել եւ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մեղքը հաստատող որեւէ մեկ հանգամանք հաստատող փաստարկ,հանագմանք առկա չէ»,-ասաց Վահե Եփրիկյանը:
Եփրիկյանը հավելեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը գիտի` ինչ է նշանակում անհապաղ, սակայն քայլեր չի ձեռնարկում նիստ հրավիրելու մասին:

Աղբյուրը՝ news.am