Լրագրող Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել
Սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Ռոման Բաբայանը 47,17% ձայնով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բաբայանը կարողացել է հաղթանակի հասնել 5-րդ ընտրատարածքում՝ 2500 ձայնով շրջանցելով հիմնական մրցակցին՝ Անաստասիա Ուդալցովային։
Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ ինքնաառաջադրված թեկնածուները Դումայում զբաղեցնում են 26 տեղ, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 13 տեղ, «Յաբլոկո» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները՝ 3-ական տեղ:
Մոսկվայի քաղաքային դումայում ընդհանուր առմամբ կա 45 պատգամավորական տեղ: Ընտրություններին մասնակցությունը 21,77 % է կազմել:
Լրագրող Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել
Սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Ռոման Բաբայանը 47,17% ձայնով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ ինքնաառաջադրված թեկնածուները Դումայում զբաղեցնում են 26 տեղ, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 13 տեղ, «Յաբլոկո» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունները՝ 3-ական տեղ:
Մոսկվայի քաղաքային դումայում ընդհանուր առմամբ կա 45 պատգամավորական տեղ: Ընտրություններին մասնակցությունը 21,77 % է կազմել:
Աղբյուրը՝ tert.am