Աշխարհ

09.09.2019 18:17


British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

Մեծ Բրիտանիայի British Airways ավիաընկերությունը հարկադրված Է եղել չեղարկելու 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել Է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը և կտևի երկու օր: Ինչպես նշված Է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթների ուղևորները չպետք Է ժամանեն օդանավակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Daily Telegraph թերթը, սեպտեմբարի 9-ին և 10-ին գործադուլը, որն սպառնում Է դառնալ խոշորագույնն ընկերության պատմության մեջ, կվերաբերի British Airways-ի 280 հազար ուղևորների: Գործադուլի պատճառ են դարձել ընկերության օդաչուների պահանջներն աշխատավարձների բարձրացման և աշխատապայմանների բարելավման վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել Է աշխատավարձերը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու գործատուի առաջարկությունը, ինչը British Airways-ում «արժանի առաջարկություն» են համարում:

Այժմ British Airways-ի օդանավերի հրամանատարները տարեկան միջին հաշվով ստանում են 167 հազար ֆունտ (205 հազար դոլար): Երկրորդ օդաչուների միջին աշխատաարձը 70 հազար ֆունտ Է (86 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը