Լրահոս

09.09.2019 13:09


Կառավարության ծրագրով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն. Ծառուկյան (տեսանյութ)

Կառավարության ծրագրով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն. Ծառուկյան (տեսանյութ)

Կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է: Ցանկացած տնտեսագետ, որ մտածում է, որ այդ ծրագրով հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դա հնարավոր չէ»,-ասաց նա:

Ծառուկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպումներ ունենում են, ներդրումների, տնտեսության զարգացման հարցերով. «Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ քննարկենք, թե որն է արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնի»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը