Աշխարհ

09.09.2019 17:01


Դիարբեքիրում հասարակական տրանսպորտը ցերեկվա ժամերին անվճար է դառնալու

Դիարբեքիրում հասարակական տրանսպորտը ցերեկվա ժամերին անվճար է դառնալու

Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Հասան Բասրի Գյուզելօղլուն հայտնել է, որ այդ քաղաքում տրանսպորտը առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 18:00-ն դառնալու է անվճար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Գյուզելօղլուն նաև նշել է, որ իրենց հիմնական նպատակն է հասարակական տրանսպորտով երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնել, ինչի համար էլ երթուղայինները ապահոված կլինեն նաև համացանցից օգտվելու հնարավորությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը