Քաղաքական

09.09.2019 12:00


Քոչարյանի փաստաբանը ևս մեկ դիմում է մուտքագրել Առաջին ատյանի դատարան

Քոչարյանի փաստաբանը ևս մեկ դիմում է մուտքագրել Առաջին ատյանի դատարան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Հայկ Ալումյանը և Արամ Վարդևանյանն սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատարարել էին, որ խմբի մյուս անդամներ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը դիմում են մուտքագրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխման ու նրա նկատմամբ քրեական հետադնումը դադարեցնելու համար։

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Խուդոյանն ասաց, որ նույնաբովանդակ ևս մեկ դիմում է մուտքագրել Շենգավիթի Առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանից դատարան փաստաթղթերի փոխանցման հարցում ձգձգումներ չլինեն։

Այս խորագրի վերջին նյութերը