Լրահոս

09.09.2019 12:05


Կոնդում տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը

Կոնդում տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող ոչ բնակելի տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 4 քմ) մասամբ փլուզվել է՝ փակելով երթևեկությունը. առկա են թուլացած քարեր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը