ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները «Ազատություն» կոչերով բողոքի ակցիա էին իրականացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ։
«Արդեն մեկ տարի է` նախագահ Ռ. Քոչարյանը գտնվում է քաղաքական հետապնդման մեջ և, քանի որ այսօր այլևս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների, այս դատարանը նաև կոչված է ի կատար ածել այդ որոշումը»,-ասել է աջակիցներից մեկը։
Աջակիցները հանդիպել են դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել ՍԴ-ի որոշման օրինակը, ղեկավարն էլ ասել է, որ որոշումն ուղարկվել է Աննա Դանիբեկյանին՝ վարույթն իրականացնող դատավորին։
«Մենք խնդրեցինք, որ պարոն Ասլանյանը մեր խնդրանքը, հորդորն ու պահանջը փոխանցի նաև պարոն Արթուր Մկրտչյանին, և մենք ուզում ենք նրա դիրքորոշումը լսել հիմա, թե ինչու Քոչարյանը մինչև հիմա ազատության մեջ չէ։ Աշխատակազմի ղեկավարը մեզ հավաստիացրեց, որ կես ժամվա ընթացքում մեզ տեղյակ կպահի Մկրտչյանի դիրքորոշման, որոշման մասին»,-նշեց Քոչարյանի աջակիցը։
Ավելի ուշ Քոչարյանի աջակիցներին տեղեկացրին, որ երկրորդ նախագահի փաստաբանների կողմից ներկայացված փաստաթուղթը, ՍԴ-ի որոշումը, ըստ կանոնակարգի `Արթուր Մկրտչյանը ուղարկել է Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Այն գործառույթը, որ պետք է իրականացներ պարոն Մկրտչյանը, համաձայն օրենքի, իրականացվել է։ Այժմ մեր խնդիրը Դանիբեկյանին հորդորելն է, հուսով եմ, որ նա հետևում է մեր ակցիային»,-ասաց աջակիցը։
Ակցիայի մասնակիցներն որոշեցին 16։00-ին հավաքվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվելու է Քոչարյանի խափանման միջոցը։
Քոչարյանի դիմումի գործով ՍԴ որոշումը փոխանցվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. բողոքի ակցիա դատարանի դիմաց (տեսանյութ)

Աղբյուրը՝ pastinfo.am