Աշխարհ

09.09.2019 09:06


Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը

Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյան թարմացրել է սեփական ռեկորդը ընտրանու կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը և Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:

Մխիթարյանը խփեց իր 29-րդ գոլը ընտրանու կազմում և թարմացրեց սեփական ռեկորդը. այն համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Հայ կիսապաշտանը հավաքականի կազմում մասնակցել է 86 խաղի:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը