Լրահոս

08.09.2019 19:03


Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է Հենրիխ Մխիթարյանը: 13-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Էդին Ջեկոն: Երկրորդ կեսում մեր թիմը շատ լավ մեկնարկեց և արդեն 66-րդ րոպեին Մխիթարյանը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու իր հաշվին դուբլ գրանցեց: 4 րոպե անց հաշիվը կրկին հավասարվեց. աչքի ընկավ Ամեր Գոյակը: Չնայած այս ամենին մեր տղաները շարունակեցին նույն ոգով պայքարել և 77-րդ րոպեին Մխիթարյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը: Ավելացրած ժամանակում Մխիթարյանի հարվածից հետո հյուրերի կազմում ինքնագոլի հեցինակ դարձավ Լոնկարը:

Հարկ է նշել, որ հիանալի հանդիպում անցկացրեց նաև մեր դարպասապահ Արամ Հայրապետյանը: Չնայած, որ երկու գնդակ բաց թողեց, սակայն մի քանի դրվագներում անհավանական սեյվեր կատարեց:

Այսպիսով, այս հաղթանակից հետո Հայաստանը վաստակեց 9 միավոր և շրջանցելով Բոսնիային բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:2

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը