Կոտայքում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, խոշոր եղջերավոր անասուններից 9-ը պատկանում են Քարաշամբ գյուղի բնակիչ, 59-ամյա Գառնիկ Եղիազարյանին, իսկ մեկն էլ՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարգիս Սարգսյանին: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Սարգիսն ու Գառնիկը վարկ են վերցրել, այդ գումարը ներդրել են անասնապահության մեջ, ու այս տարի արդեն պետք է եկամուտ ունենային: Երկուսի ընտանիքներն էլ սոցիալապես անապահով են, հող ու ջրի մարդ են»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։