«Երբ այդ մեղադրանքը կարդում են, սատկած հավի ծիծաղն էլ է գալիս». Ռուբեն Սահակյան
Սեպտեմբերի 4-ին, երբ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը, ՍԴ-ի մոտ էր Սթիվեն Նյուտոնը, որը համարվում է Պողոս Պողոսյանի սպանության վկաներից։ Նա լրագրողների հետ զրույցում պատմել էր այն ամենը, ինչ ժամանակին, որպես վկա, ասել էր նաև դատարանում։
Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրյալ Աղամալ Հարությունյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը168.am-ի հետ զրույցում նշեց, որ արարքը, որն առաջադրվել էր Ա. Հարությունյանին, ունի վաղեմության 3 կամ 5 տարի ժամկետ՝ ոչ ավելին։
«Վերջերս մեկ հրապարակում կարդացի, որ իբրև կատարվել է դիտավորյալ սպանություն, եթե այդպես է, ուրեմն՝ վաղեմության ժամկետը որոշում է դատարանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դատախազությունը վերաբացի այդ գործի վարույթը, ինչը բացառում եմ։ Չնայած, իրավական առումով բացառում եմ գործի վերաբացումը, բայց այսօրվա Հայաստանի պայմաններում, կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում գործի հետ կապված՝ ուղղորդված գործընթաց է, այդ պատճառով էլ, ըստ իս, ամեն ինչ հնարավոր է»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ սա Քոչարյանի հետ կապված՝ որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ դրա համար անհրաժեշտ են ապացույցներ։
«Ո՛չ այս, ո՛չ Մարտի 1-ի գործով չկան ապացույցներ, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն, և, որ այդ հանձնարարությունը տվել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Նման բան գոյություն չունի, սա ներկայիս իշխանությունների հերթական սադրանքն է։ Համոզված եմ՝ տեղի է ունենում ուղղորդում, դե տեսնում են, որ Քոչարյանի գործը շատ թույլ է, այդ գործում մեղադրանք չկա։ Եթե այդ գործը տանք 5-րդ կուրսի իրավաբան ուսանողներին, կծիծաղեն, երբ այդ մեղադրանքը կարդում են, սատկած հավի ծիծաղն էլ է գալիս»,-շեշտեց նա։
Դիտարկմանը՝ եթե մեղադրանք չկա, այդ դեպքում ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ, Ռուբեն Սահակյանը պատասխանեց, որ կալանքի տակ է, քանի որ Հայաստանը չունի օբյեկտիվ գլխավոր դատախազ, չկա նաև քննչական ապարատ։
«Հատուկ քննչականում հավաքվել են մարդիկ, որոնք կատարում են ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կամքը, իսկ նա էլ կատարում է, մենք գիտենք, թե ում կամքը, կամայական մեղադրանք է սա։ Ես չեմ ասում, որ Մարտի 1 չի եղել, բայց այն մեղադրանքը, որը մեղսագրում են Ռոբերտ Քոչարյանին՝ տրամաբանություն չունի»,-եզրափակեց Ռուբեն Սահակյանը։
«Երբ այդ մեղադրանքը կարդում են, սատկած հավի ծիծաղն էլ է գալիս». Ռուբեն Սահակյան
Սեպտեմբերի 4-ին, երբ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը, ՍԴ-ի մոտ էր Սթիվեն Նյուտոնը, որը համարվում է Պողոս Պողոսյանի սպանության վկաներից։ Նա լրագրողների հետ զրույցում պատմել էր այն ամենը, ինչ ժամանակին, որպես վկա, ասել էր նաև դատարանում։
Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրյալ Աղամալ Հարությունյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արարքը, որն առաջադրվել էր Ա. Հարությունյանին, ունի վաղեմության 3 կամ 5 տարի ժամկետ՝ ոչ ավելին։