Լրահոս

07.09.2019 18:15


Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը։

Ծառուկյանն ու Սուքիասյանը արարողության ողջ ընթացքում գրեթե չբաժանվեցին միմյանցից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ էր ուղերձ հղել նորապսակներին և նրանց ընտանիքներին։ Այն ընթերցվեց եկեղեցում պսակադրության ժամանակ։

«Սիրելի Սուքիասյան և Ծառուկյան ընտանիքներ, ուրախությամբ տեղեկացա ձեր սիրասուն զավակների պսակադրության լուրի մասին»,-ասվում էր կաթողիկոսի ուղերձում։

Մեծի տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ևս շնորհավորական ուղերձ էր հղել, որը կրկին ընթերցվեց եկեղեցում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը