Լրահոս

07.09.2019 17:45


Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետի տղայի Volkswagen Tuareg-ը

Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետի տղայի Volkswagen Tuareg-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տղան է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։

Այս խորագրի վերջին նյութերը