Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 թ.), տեղի ուժերով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի պլաստմասե դետալները՝ մասամբ, ավտոտնակում էլեկտրական լարեր (մոտ 50 գմ) և 3 անվադող:
Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած (տեսանյութ)