Լրահոս

07.09.2019 18:04


Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է Opel Zafira-ին՝ այն վերածելով մետաղե ջարդոնի, ապա՝ մեկ այլ Opel-ի (տեսանյութ)

Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է Opel Zafira-ին՝ այն վերածելով մետաղե ջարդոնի, ապա՝ մեկ այլ Opel-ի (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, երկուսին էլ՝ Աշտարակի հրշեջ- փրկարարներն ու քաղաքացիները՝ քաղաքացիական ավտոմեքենայով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Ոստիանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել էին բոլոր գազաբալոնները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը