Լրահոս

07.09.2019 14:39


Ինչպես իշխա­նության ներսում, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույն­պես առկա են ներքին թիմեր․ «Փաստ»

Ինչպես իշխա­նության ներսում, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույն­պես առկա են ներքին թիմեր․ «Փաստ»

««Փաստ» թերթի ունեցած տեղե­կությունների համաձայն՝ ինչպես իշխա­նության ներսում, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույն­պես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրն ընդհանուրից զատ նաև իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոց­ցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաև «լայքերը»: Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշ­խատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդո­րելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուր­սին համապատասխան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը