ՀՀ-ում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը գուցե հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում․ «Ժողովուրդ»
«Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի: Այն հնարավոր է՝ հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում:
Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար:
Այս խնդիրը ևս խոչընդոտում է ներդրողին: Պարզվում է՝ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է: «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ՝ ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,-նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: