«Ծռերի» հետ հանդիպումը վկայում է Փաշինյանի քաղաքական կապիտալի մսխման մասին» (տեսանյութ)
5-րդ ալիքի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հետ ընդգծել է, որ այս հանդիպումն առաջին հերթին վկայություն է այն բանի մասին, որ Փաշինյանը կորցնելով իր քաղաքական հենարանի մեծ մասն այսօր ստիպված է համագործակցել այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք ոչ միայն ապստամբությունն են ընկալում որպես քաղաքական պայքարի մեթոդ, այլ նաև մի ուժի, որը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել էր ընդհամենը 1,8 տոկոս ձայն, ինչը լավագույն ապացույցն է այն բանի, որ վարչապետը մսխել է իր քաղաքական կապիտալը, որը ձևավորվել էր 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին:
«Վարչապետը տեսնում է, որ անցյալ տարվա իրադարձություններից հետո էյֆորիան անցել է, մնացել է միայն կրոնական էքստազը, երբ մարդիկ Փաշինյանին Հիսուս են անվանում, բայց նա հասկանում է, որ նման զանգվածների վրա չի կարելի հենվել, և հիմա նա ստիպված իրեն քաղաքական գործընկերներ է փնտրում և փաստորեն դիմում է ծայրահեղական «Սասնա Ծռերին»,-նշել է քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ zham.am