ՍԴ որոշումից հետևում է, որ Երկրորդ նախագահն ապօրինի է գտնվում կալանքի տակ. Հայկ Ալումյան (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի որոշումից հետևում է, որ մինչև այս պահը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար է գտնվում կալանքի տակ և նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ Սահամանդրությունն ունի դրույք ըստ որի` պաշտոնաթող նախագահը չի կարող պատասխանատվություն կրել այն գործողությունների համար, որոնք կատարվել են իր պաշտոնավարման ժամանակ և դրանք բխել են նրա կարգավիճակից։
«Այսինքն ՍԴ–ն ասում է, որ չկա մարմին և ընթացակարգ, որից կարելի հետևության գալ` պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից թե ոչ։ Չկա այդպիսի մարմին, որը կարող է ասել` այս մեղսագրվող գործողությունների առումով Քոչարյանն անձեռնմխելի չէ»,-ասաց Ալումյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։