Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 2 միավոր Սու–34 կործանիչ–ռմբակոծիչ թռիչքի ժամանակ բախվել են իրար։Բախումից հետո օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հավելում է, որ ինքնաթիռների բախումը օդաչուների պատճառով է եղել, և հնարավոր է, որ նրանք փոխհատուցեն վնասը։ Սու–34–երից մեկը հնարավոր կլինի վերականգնել մշտական տեղակայման վայրում, իսկ մյուսը գործարանային վերանորոգման կարիք ունի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3–ին վթարվել էր ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Սու–25ՈւԲ գրոհիչը, ինչի հետևանքով գրոհիչի օդաչուները զոհվել էին։
Օդում բախվել են Ռուսաստանի ՌՕՈւ 2 Սու–34
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 2 միավոր Սու–34 կործանիչ–ռմբակոծիչ թռիչքի ժամանակ բախվել են իրար։ Բախումից հետո օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հավելում է, որ ինքնաթիռների բախումը օդաչուների պատճառով է եղել, և հնարավոր է, որ նրանք փոխհատուցեն վնասը։ Սու–34–երից մեկը հնարավոր կլինի վերականգնել մշտական տեղակայման վայրում, իսկ մյուսը գործարանային վերանորոգման կարիք ունի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3–ին վթարվել էր ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Սու–25ՈւԲ գրոհիչը, ինչի հետևանքով գրոհիչի օդաչուները զոհվել էին։
Աղբյուրը` razm.info