Ավստրալիայում կաչաղակը հանել է 6-ամյա երեխայի աչքը
Ավստրալիայի Կլարկո արգելոցում կաչաղակը հանել է երեխայի աչքը: Այդ մասին լրագրողներին հայտնել են 6-ամյա Ֆինայի ծնողները, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղայի մայրը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ իրենք անցել են այգու մոտով:Թռչունը հանկարծ թռել է դեպի երեխայի կողմը և հարվածել նրա աջ աչքին:
«Նա ձեռքով ծածկեց աջ աչքը և սկսեց բարձր բղավել: Նրա աչքի երկու անկյուններից արյուն էր հոսում»,- ասել է կինը:
Դրանից հետո երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացել անել, տղան կորցրել է մի աչքը:
Երեխայի մայրը պատմել է, որ այգում նշաններ կան, որոնք նախազգուշացնում են կաչաղակների հնարավոր հարձակման վտանգի մասին, բայց իրենք դրան նշանակություն չեն տվել:
Ավստրալիայում կաչաղակը հանել է 6-ամյա երեխայի աչքը
Ավստրալիայի Կլարկո արգելոցում կաչաղակը հանել է երեխայի աչքը: Այդ մասին լրագրողներին հայտնել են 6-ամյա Ֆինայի ծնողները, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղայի մայրը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ իրենք անցել են այգու մոտով: Թռչունը հանկարծ թռել է դեպի երեխայի կողմը և հարվածել նրա աջ աչքին:
«Նա ձեռքով ծածկեց աջ աչքը և սկսեց բարձր բղավել: Նրա աչքի երկու անկյուններից արյուն էր հոսում»,- ասել է կինը:
Դրանից հետո երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացել անել, տղան կորցրել է մի աչքը:
Երեխայի մայրը պատմել է, որ այգում նշաններ կան, որոնք նախազգուշացնում են կաչաղակների հնարավոր հարձակման վտանգի մասին, բայց իրենք դրան նշանակություն չեն տվել:
Աղբյուրը`tert.am