Ադրբեջանում ձերբակալվել է հայազգի ՌԴ երկու քաղաքացի․ ադրբեջանական ԶԼՄ
Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ 1992 թվականի հուլիսից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գետաշեն (ադրբ․՝ «Չայքենդ») գյուղում ծագումով հայ ամուսինները լուսանկարներ են արել, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ինչից հետո ամուսիններին ձերբակալել են։
Նշվում է, որ ամուսինները երկիր էին այցելել որպես զբոսաշրջիկ և հանգրվանել Գյանջա քաղաքում։
Դեպքի մասին պաշտոնական հայտարարություն չկա։
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց հայտնել է նաև ամուսիններից մեկի անունը՝ «Զաքարյան Մարգարիսա Գրանովուն», ինչը հարցեր է առաջացնում։
Նախ՝ մենք չկարողացանք որևէ բաց աղբյուրից գտնել նման անունով անձի հիշատակում։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը կամ միտումնավոր է աղավաղել անունը կամ, հաշվի առնելով ադրբեջաներենի որոշ առանձնահատկություններ, անունը լրատվակայքին կարող է հասած լինել «փչացած հեռախոսի» սկզբունքով։
Երկրորդը՝ հարց է առաջանում, թե հայկական ազգանունով մարդն ինչպես է հատել ադրբեջանական սահմանը, քանի որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է երկիր չթողնել հայկական արմատներով անձանց՝ անկախ քաղաքացիությունից։

Աղբյուրը՝ razm.info