Լրահոս

07.09.2019 10:11


Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար․ «Հրապարակ»

Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար․ «Հրապարակ»

«Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը և նորը անցկացնելու։

Այդ պատճառով էլ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաև «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը