Լրահոս

07.09.2019 09:30


Սամվել Կարապետյանը և Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»

Սամվել Կարապետյանը և Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ՝ Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է, Կամո Ավագումյանն առաջին փոխնախագահն է:

«Հայ ձեռներեցների ասոցիացիան» համահայկական կազմակերպություն է. այն լինելու է նոր միավորում Ռուսաստանի, հետխորհրդային երկրների և ընդհանրապես աշխարհասփյուռ հայության համար, որի հիմնական նպատակն է լինելու հայ գործարարների համար ստեղծել համագործակցության նոր ցանց։

Ասոցիացիան կջանա դառնալ միավոր, որը կգտնի ու կկապի իրար հաջողության հասած հայերի և ջանքեր կգործադրի առաջարկելու և լուծելու համահայկական նշանակության տարբեր հարցեր ու խնդիրներ։

«Հայ ձեռներեցների ասոցիացիայի» հիմնադիրների թվում են «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնաթյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը, այլք:

Այս խորագրի վերջին նյութերը