ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել մի շարք շուկաներում' հաշվի առնելով այդ շուկաների սոցիալական նշանակությունը, կառուցվածքային փոփոխությունները և մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:
Բուսական յուղ
Շուկայի կառուցվածքի ուսումնասիրության համար Հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել 44 տնտեսվարողներից' իրենց 2009 թ. տարեկան գործունեության վերաբերյալ: Բուսական յուղի շրջանառության ոլորտում առանձնացվել է երկու ապրանքային շուկա' «արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ)» և «ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)»:
2009 թ. հանրապետությունում իրացվել է 20 768 164 լիտր արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ): Իրացման առավել մեծ ծավալներ ունի ,Ալեքս Գրիգե ընկերությունը' 37,5 տոկոս բաժնով: Հետևաբար, զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին, գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Առավել մեծ ծավալներ ունեցող մյուս 2 ընկերություններն են ,Դոստ Ինտերնեյշնլըե' 16,1 տոկոս և «ՎԱՍ Գրուպը»' 10,2 տոկոս մասնաբաժիններով:
«Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)» ապրանքային շուկայի ծավալը կազմել է 72 003 լիտր, որտեղ իրացման ամենամեծ ծավալներն ունեցել է «Վեգեքոմ» ընկերությունը' 66,0 տոկոս բաժնով: Հետևաբար, իրացման ծավալներով զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին' «Վեգեքոմը» գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Շուկայի մյուս երկու խոշոր ընկերություններն են «Կարդինալ Ինթերնեյշնլը»' 13,1 տոկոս և «Հիքսոսը»' 8,9 տոկոս բաժիններով:
2009 թ. ընթացքում իրացվել է 20 856 233,7 լիտր բուսական յուղ, որից 97,58 տոկոսը' արևածաղկի յուղ, 2 տոկոսը' եգիպտացորենի, 0,35 տոկոսը' ձիթապտղի և 0,08 տոկոսը' սոյայի յուղ: 2009 թ. բուսական յուղի իրացման ծավալները 2006 թ. իրացման ծավալների համեմատ մոտ 43,5 տոկոսով աճել են:
Բրինձ
2009 թ. տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործող 27 տնտեսվարողների կողմից իրացման ծավալը կազմել է 9 816 836,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ալեքս-Գրիգը»' 33,6 տոկոս, «Արմեն-Համիկ եղբայրները»' 15,1 տոկոս և ,Ինվեստ Ինտորգըե' 14,1 տոկոս մասնաբաժիններով: Հանձնաժողովի 2008 թվականի որոշմամբ, «Կարի Թով» և «Մոկոնաթ» ընկերություններն, ունենալով գերիշխող դիրք, գրանցվել էին գերիշխողների գրանցամատյանում: Համաձայն ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի, Հանձնաժողովի որոշմամբ «Կարի Թով» և «Մոկոնաթ» ընկերությունները գերիշխող դիրքը կորցրած են ճանաչվել և հանվել գրանցամատյանից: Հանձնաժողովի նույն որոշմամբ ,Ալեքս-Գրիգե ընկերությունը գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):
Շաքարավազ
Շուկայի 2009 թ. տվյալների ուսումնասիրության համաձայն, Հայաստան շաքարավազ է ներկրվել 64 822,43 տոննա ընդհանուր ծավալով: 2009 թվականի ընթացքում իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ, իրացման ամենամեծ ծավալն ունեցել է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որի բաժինն ընդհանուր իրացման ծավալում կազմել է 99,99 տոկոս: Համաձայն օրենքի, «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի նախորդ' 2006 թ. ուսումանսիրությամբ «Սալեքս Գրուփ» ընկերությունն էր շուկայի գերիշխողը, որը հանվել է գրանցամատյանից:
Բենզին
Շուկայի ուսումնասիրությունն իրականացվել է 2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա: Շուկայում գործող 5 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, 2009 թ. երկրորդ կիսամյակում իրացվել 135 357 635 լիտր բենզին: Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երեք տնտեսվարողներն են' ,Ֆլեշըե'42,62 տոկոս, ,Սիթի Պետրոլ Գրուպըե ' 41,76 տոկոս, ,Միկա Քորփորեյշնըե' 9,5 տոկոս իրացման ծավալներով:
Հանձնաժողովի որոշմամբ, ,Ֆլեշըե մասնաբաժնի համապատասխան փոփոխությամբ շարունակում է մնալ գերիշխողների գրանցմատյանում, այնտեղ գրանցվել է նաև ,Սիթի Պետրոլ Գրուպըե
Դիզելայինվառելիք
Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Ֆլեշ» ընկերությունը դիզելային վառելիքի շուկայում 38,8 տոկոս բաժնով համարվել է գերիշխող դիրք ունեցող: Հետագայում տեղի է ունեցել շուկայում զբաղեցրած մասնաբաժնի փոփոխություն' 51,4 տոկոս, գերիշխող դիրքը պահպանվել է:
2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործել է 7 տնտեսվարող սուբյեկտ: Դիզվառելիքի իրացման ծավալը կազմել է 81 833 629 լիտր: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղեցնում են շուկայի մեկ երրորդից ավելին, համապատասխան մասնաբաժիններով գրանցվել են գերիշխողների գրանցամատյանում. «Ֆլեշը» ' 47,3 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը»' 40,8 տոկոս ծավալով:
Որոշումներն անվավեր են ճանաչվել
Հանձնաժողովն այսօր անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը (93-Ա): Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում' ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար:
Փոփոխություններ և նոր գերիշխողներ շուկաներում

Դիզելային վառելիք