Աշխարհ

06.09.2019 17:59


Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է ճերմակ լողազգեստով (լուսանկար)

Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է ճերմակ լողազգեստով (լուսանկար)

Ամերիկացի թոփ-մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է բիկինիով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 5-ին 28-ամյա մոդելը Նյու Յորքի փողոցներ Է դուրս եկել իր սեփական բրենդի՝ Inamorata Woman-ի հավաքածուից ճերմակ լողազգեստով, սև անդրավարտիքով և կոճակներն արձակած թրենչով: Իր կերպարը նա համալրել Է բարձրակրունկ բոկոտիկներով և փոքրիկ նարնջագույն պայուսակով:

Հրատարակության տվյալներով՝ այս տեսքով նա ուղևորվել Է Lincoln մշակութային կենտրոն՝ մասնակցելու Նյու Յորքում Նորաձևության շաբաթից առաջ կազմակերպված նախապատրաստական միջոցառմանը: Էմիլի Ռատակովսկու բիկինիի արժեքն ընկերության կայքում կազմում Է 160 դոլար:

emily-ratajkowski-chic-style-09-05-2019-17_thumbnail

Այս խորագրի վերջին նյութերը