Աշխարհ

06.09.2019 20:53


Ավստրալուհին երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում

Ավստրալուհին երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում

Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհին առողջ երեխա Է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News.com.au-ն: 25-ամյա Քեյթլին Սթաբսի մոտ ախտորոշել Էին զարկերակաերակային մալֆորմացիա և ուղարկել ճառագայթաբուժության:

Շուտով նա հղիացել Է և հրաժարվել Է բուժումից պտղին վնասելու ռիսկի պատճառով:Հուլիսի 23-ին՝ հղիության ութերորդ ամսին (32 շաբաթ), կնոջ մոտ տեղի Է ունեցել գլխուղեղի անոթի անեվրիզմ, և նա ընկել Է կոմայի մեջ: Հուլիսի լույս 24-ի գիշերը բժիշկները հիվանդին շտապ կեսարյան հատում են արել:

Նորածին աղջնակը, որին տվել են Քուին անունը, իր կյանքի առաջին երեք շաբաթն անցկացրել Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այժմ աղջկա մասին, որը մեկուկես ամսական Է, հոգ Է տանում հայրը: Նրա մայրը գտնվում Է հիվանդանոցում, բժիշկներն ասում են, որ նրան երկարատև վերականգնում Է սպասում: Այժմ նա տառապում Է հիշողության կորստից և պարբերաբար մոռանում Է որ երեխա ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը