Նիկի Մինաժը հայտարարել է երաժշտական կարիերան ավարտելու մասին
Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի և ռեփ-կատարող Նիկի Մինաժը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին: Համապատասխան հայտարարությունը դերասանուհին հրապարակել Է սեպտեմբերի 5-ին Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
36-ամյա երգչուհին, որի իսկական անունը Օնիկա Տանյա Մարաժ Է, նշել Է, որ կարիերան թողնում Է հանուն ընտանեկան կյանքի: «Ես որոշեցի հեռանալ և նվիրվել ընտանիքիս»,-գրել Է Մինաժը:
Դիմելով երկրպագուներին, երգչուհին խնդրել Է աջակցել իրեն: «Ձեզ սիրելու եմ ամբողջ կյանքում»,-գրել Է նա: Օգոստոսին Մինաժը հայտարարել Էր, որ 80 օրից ինքն ամուսնանալու Է իր զուգընկերոջ՝ Քենեթ Փեթի հետ:
«Մինաժը թողարկել Է չորս լիաֆորմատ ստուդիական ալբոմ»: Նա դարձել Է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ American Music Awards-ի դափնեկիրը «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-արտիստ» եւ «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-ալբոմ» անվանակարգերում: Մի քանի անգամ իր երգերի հոլովակների համար ստացել Է MTV Video Music Awards մրցանակ, տասն անգամ առաջադրվել Է Grammy մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: