Վրաստանի խորհրդարանի խոսնակն առաջիկայում կայցելի Հայաստան
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն իր առաջին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Ինչպես հայտնել է պատգամավորը, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց:
Հատկանշական է, որ այս տարի տարածաշրջանային այցերը Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն սկսել էր Թուրքիայից, ապա հունիսի 20-ին մեկնեց Ադրբեջան, որը կարելի է համարել չստացված, քանի որ բողոքի ակցիաների ֆոնին այցը խափանվեց և խոսնակը հրաժարական տվեց: Հունիսին նաև պետք է տեղի ունենար Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի այցը Հայաստան, սակայն հունիսի 20-ին ռուս պատգամավորի հետ կապված սկանդալի պատճառով այս այցը կրկին հետաձգվեց:

Աղբյուրը՝ aliq.ge