Լրահոս

06.09.2019 10:50


Երևանում 28-ամյա աղջկան սպանած Վրաստանի 35-ամյա քաղաքացին կալանավորվեց

Երևանում 28-ամյա աղջկան սպանած Վրաստանի 35-ամյա քաղաքացին կալանավորվեց

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանելու մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Սարկիսյանը դատարանից տեղափոխվել է բանտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել էին սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով ձերբակալվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել էր գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։ Նրա մոտ հայտնաբերվել էր սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտերը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը