«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են». Գերմանիայից արտաքսված հայերը վերադարձան Հայաստան (տեսանյութ)
Գերմանիայից այսօր չարթերային չվերթով 40-ից ավելի անձինք հարկադիր վերադարձան Հայաստան:Նրանց որոշ մասը անվասայլակով էր, ոմանք տեղում դեղարայք էին ընդունում:
Հայաստանի Գերմանիայից արտաքսված քաղաքացիներից Արման ՀովակիմյանըTert.am-ին պատմեց, որ երեկոյան ժամը 2-ին են կոպիտ կերպով մտել իրենց տուն ու տեղեկացրել, որ արտաքսում են: Նա չի պատկերացնում, թե բուժումն ինչպես է շարունակելու Հայաստանում:
«Ֆիզիկական խնդիր ունեմ, այստեղ բուժումը չեմ պատկերացնում, այնտեղն ավելի լավ էր բուժումը, բայց բուժումը չհասցրեցի ավարտել: Միանգամից եկան ու հանեցին, մենք՝ մայրս ու 2 քույրս, քնած էինք, բոլորիս արտաքսեցին»,-պատմեց Հովակիմյանը:
ՀՀ-ում բուժման հետագա ընթացքն այսօր արտաքսված շատ քաղաքացիներ չէին հասկանում, նրանից ոմանք հուզված էին և խոսել չէին ցանկանում: Գերմանիայից արտաքսված կանանցից մեկը ցույց տվեց դեղերը՝ նկատելով, որ ընդամենը մեկ ամսվա դեղ ունի:
«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են, ոչինչ չեն ասում: Մի անգամ գոնե չեկան, ասացին, որ ձեր գործը չի լինում, գնացեք: Թող այդ երկիրն իր դռները փակի մեր առջև, մենք էլ չգնանք, նարկոմաններին չեն արտաքսում: Չեմ հասցրել նույնիսկ իրերս հավաքել, չգիտեմ՝ ում եմ խնդրելու, սահմանին էլ այնպես են ստուգում, կարծես հանցագործներ ենք»,-պատմեց կինը:
ՀՀ արտաքսված քաղաքացիներից ոմանք էլ պատմում էին, որ իրենց նույնիսկ ինքնաթիռ նստել չէր կարելի, սակայն այս ամենը հաշվի չի առնվել, տրամադրվել են միայն դեղերը:
Հիշեցնենք, որ 2018-ին 268 հոգի վերադարձվել է Հայաստան։ Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում:
«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են». Գերմանիայից արտաքսված հայերը վերադարձան Հայաստան (տեսանյութ)
Գերմանիայից այսօր չարթերային չվերթով 40-ից ավելի անձինք հարկադիր վերադարձան Հայաստան: Նրանց որոշ մասը անվասայլակով էր, ոմանք տեղում դեղարայք էին ընդունում:
Հայաստանի Գերմանիայից արտաքսված քաղաքացիներից Արման Հովակիմյանը Tert.am-ին պատմեց, որ երեկոյան ժամը 2-ին են կոպիտ կերպով մտել իրենց տուն ու տեղեկացրել, որ արտաքսում են: Նա չի պատկերացնում, թե բուժումն ինչպես է շարունակելու Հայաստանում: