Աշխարհ

05.09.2019 21:34


Թուրքիայի իշխող կուսակցության անդամների թիվը մեկ տարում գրեթե 800․000-ով պակասել է

Թուրքիայի իշխող կուսակցության անդամների թիվը մեկ տարում գրեթե 800․000-ով պակասել է

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) շարքերը վերջին շրջանում արագորեն նոսրանում են։

Այսպես, եթե 2018թ․ օգոստոսի դրությամբ կուսակցության անդամների թիվը կազմում էր 10 մլն 719․234, ապա անցնող մեկ տարվա ընթացքում ԱԶԿ-ի շարքերը լքել է գրեթե 800․000 քաղաքացի։

2019թ․ հուլիսին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ կուսակցության անդամների թիվը կազմում է 9 մլն 931․103-ի։

Ինչպես հայտնի է՝ վերջերս իշխող կուսակցությունից հեռանալու և նոր կուսակցություն հիմնելու մասին հայտարարեց Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախագահ և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԶԿ-ի կենտրոնական կարգապահական հանձնաժողովին է ներկայացվել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նրա թիմի՝ կուսակցությունից հեռացնելու պահանջը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը