Աշխարհ

05.09.2019 20:55


Եվրոպայից գնված թափոնները «հարստացնում» են Թուրքիայի աղբանոցները

Եվրոպայից գնված թափոնները «հարստացնում» են Թուրքիայի աղբանոցները

Հետագա վերամշակման պատրվակով եվրոպական երկրներից գնված աղբն անօրինական ճանապարհներով ներմուծվում է Թուրքիա։ Սակայն թափոնների վերամշակում այդպես էլ չի կատարվում, և երկիրը վերածվում է հսկայական աղբանոցի։

Թուրքական մամուլի համաձայն՝ մաքսային անցակետերում աղբը ներկայացվում է որպես «վերամշակման ենթակա թափոն», սակայն ներմուծումից հետո ներկրող մասնավոր ընկերությունները դրանք ուղղակի թափում են տարբեր աղբավարերում ու հեռանում։ Ներմուծվող յուրաքանչյուր տոննա աղբի դիմաց այդ ընկերությունները 100 եվրո են վաստակում։

Վերջերս նման մի դեպք է գրանցվել նաև Իզմիրում։ Իտալական մի ընկերությունից գնված մի քանի տոննա աղբը ներմուծվել է որպես «պլաստիկ թափոն»։ Այնուհետև ներմուծող ընկերությունը Իզմիրի Քեմալփաշա շրջանի մի բնակչի պատկանող մասնավոր տարածքը իբրև թե ժամանակավորապես վարձակալել է՝ խոստանալով խոշոր վարձ վճարել։ Այստեղ է բեռնաթափել իր գնած աղբն ու անհետացել։ Որոշ ժամանակ անց իր տարածքի համար որևէ վարձ չստացած սեփականատերը փորձել է «վերամշակելի թափոնը» վաճառել այլ գնորդի, բայց աղբը ոչ միայն վաճառել չի հաջողվել, այլև որևէ մեկը չի համաձայնել անգամ անվճար վերցնել այն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը