Աշխարհ

05.09.2019 19:11


Եվս 11 կանայք են Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ

Եվս 11 կանայք են Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ

Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվի, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ:

Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ Է պահել գրիմարաններում, հետամտել Է ու փորձել Է համբուրել:

Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել Էր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք Է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին Է բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը