Լրահոս

05.09.2019 18:01


ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանել է Երևան

ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանել է Երևան

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,-հայտնում է ֆեդերացիան:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը