Լրահոս

05.09.2019 14:07


Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի տղան

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի տղան

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև: Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել:

Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ.-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրել է բաժին, որտեղ սկզբից նա ոստիկաններին հայտնել է, որ ոչինչ չի եղել, սակայն տեսնելով, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են, խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել: Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից:

Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան: Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն: Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի տղան է: Գ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև բարդ փականով դանակ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը