Տնտեսական

05.09.2019 13:33


Շոու բիզնեսի 9 անդամ ՊԵԿ-ից ծանուցում է ստացել. եկամուտները չհայտարագրելու դեպքում ՊԵԿ-ը կդիմի քննչականին

Շոու բիզնեսի 9 անդամ ՊԵԿ-ից ծանուցում է ստացել. եկամուտները չհայտարագրելու դեպքում ՊԵԿ-ը կդիմի քննչականին

ՊԵԿ-ը գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները:

«Շոու բիզնեսի հայտնի շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երևի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները»,-լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Վերջինս հրաժարվեց անուններ հրապարկել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա ՊԵԿ նախագահը պնդեց՝ ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը