Աշխարհ

05.09.2019 14:50


Էրդողանը հայտարարել է միջուկային զենք ունենալու ցանկության մասին

Էրդողանը հայտարարել է միջուկային զենք ունենալու ցանկության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է.

«Որոշների ձեռքում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում ՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխկով հրթիռներ լինեն. ես դա չեմ ընդունում:

Այս պահին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն: Բոլորը ունեն: Նույնիսկ մի նախագահ կար, որի անունը հիմա չեմ նշի, այցելությանս ժամանակ ինձ ասում էր, թե 750 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ ունի, բայց էլի է արտադրելու, քանի որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռքում 12-15 հազար հրթիռ կա: Տեսեք, թե նրանք ինչ մրցակցության մեջ են, բայց մեզ ասում են՝ հանկարծ դու չունենաս (հրթիռ):

Դրանից բացի մեր կողքին կա Իսրայել, որը բոլորին վախեցնում է միջուկային զենքով: Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը