Տնտեսական

05.09.2019 10:13


Կառավարությունն ԱԱԾ-ին կրկին միլիոններ է հատկացնում

Կառավարությունն ԱԱԾ-ին կրկին միլիոններ է հատկացնում

Կառավարությունը Ազգային անվտանգության ծառայությանը 20,5 մլն դրամ կհատկացնի: Գումարը տրամադրվում է հատուկ նպատակային նյութեր ձեռք բերելու նպատակով:

Թե ինչ նյութերի մասին է խոսքը, որոշման նախագծում չի նշվում: Գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

Կառավարության նախորդ նիստում գործադիրը կրկին պահուստային ֆոնդից խոշոր գումար հատկացրեց: Խոսքը 520 մլն-ի մասին է: Նախագծում նշվում էր, որ ավտոմեքենաների համար սարքավորումներ են ձեռք բերվելու: Ընդ որում, կրկին չէր նշվել, թե ինչ սարքավորումների մասին է խոսքը:

Ի դեպ, համապատասխան որոշման նախագիծը, որով գումարը հատկացվելու է ԱԱԾ-ին, ընդգրկված է կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող նախագծերի ցանկում:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը