Զելենսկին արգելք Է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման օրենքի վրա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք Է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման և բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է խորհրդարանի կայքում:
Գերագույն ռադան հուլիսին ընդունել Է օրենք մանկապիղծների քիմիական ամորձատման վերաբերյալ, այդ որոշումը պաշտպանել Է 247 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Ռադայի կայքում նշված Է, որ սեպտեմբերի 4-ին օրենքը վերադարձված Է պետության ղեկավարի առաջարկություններով: «Պատրաստվում Է քննարկման նախագահի արգելքով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում Է բացատրագրում, օրենքով ենթադրվում Է մանկապիղծների եւ բռնացողների հարկադրական քիմիական ամորձատում, սակայն այն չի կիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը եւ 65 տարեկանից հետո, հաղորդել ՌԻԱ Նովոստին: