Լրահոս

04.09.2019 17:37


«Mercedes»-ից գողություն է կատարվել

«Mercedes»-ից գողություն է  կատարվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր ահազանգել մի տղամարդ, որ օգոստոսի 31-ի ժամը 19.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Անդրանիկի փողոցի 105 շենքի բակում կայանված իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի նիկելապատ աքսեսուարները:

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի Ռուբինյանց փողոցի 36-ամյա մի բնակիչ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը