Լրահոս

04.09.2019 13:45


Ցուցահանդես՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին (տեսանյութ)

Ցուցահանդես՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին (տեսանյութ)

«Անկախ Արցախ 28» նախաձեռնությունը սեպտեմբերի 3-ին «Նոր Երևան» այգում կազմակերպել էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված էին լուսանկարներ սկսած 1918 թվականից սկսած՝ մինչև մերօրյա Արցախը։

Հատկապես շատ ուշադրության էր առնված Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածը։ Նախաձեռնության մասնակիցների խոսքով արցախյան գոյամարտի վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է և իրենց գլխավոր նպատակն է ներկայացնել պատմությունը, որն այսօր, կարծես, մոռացվել է։

Մինչև ուշ երեկո այգում հնչում էին Արցախին նվիրված երգեր, որոնք նվիրում էին այցելուներին՝ սկավառակի տեսքով և շնորհավորում էին նրանց՝ Արցախի անկախության 28-ամյակի կապակցությամբ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը