Աշխարհ

04.09.2019 11:40


Մարգարիտա Սիմոնյանի պատմությունը դարձավ Սոլովյովի արցունքների պատճառը

Մարգարիտա Սիմոնյանի պատմությունը դարձավ Սոլովյովի արցունքների պատճառը
Ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի եթերում պատմել է Բեսլանում բարձրաստիճան պաշտոնյայի երեխաների մասին, ինչով առաջացրել է հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հուզմունքը:

«Այնտեղ մի մարդ կար՝ Թայմուրազ Մամսուրովը, նա այն ժամանակ խորհրդարանի խոսնակ էր: Նրա որդին և դուստրը դպրոցում էին: Այդ ժամանակ եկավ Աուշևը, նա պայմանավորվեց ահաբեկիչների հետ, որպեսզի նրանք ազատեն երեխաներին և մանկահասակ երեխաներին: Նա նաև պայմանավորվեց, որ նրանք բաց թողնեն նաև Մանսուրովի երեխաներին: Եւ Թայմուրազն ասաց՝ «ոչ, իմ երեխաները կմնան դպրոցում»»:

Սիմոնյանը պատմեց, որ ավելի ուշ նա հարցրեց ինչո՞ւ Մանսուրովը այդպես վարվեց:

«Եթե ես փրկեի իմ երեխաներին, թողնելով մյուսներին, ինչպես ես կկարողանայի նայել ժողովրդիս աչքերին»,-փոխանցեց նրա պատասխանը Սիմոնյանը:

Դրանից հետո Վլադիմիր Սիմոնյանը հուզվեց` փորձելով աննկատ սրբել արցունքները:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը